Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքական համակարգն աղճատվել էր այնքան, որ հասարակությունն ամբողջությամբ պատրաստ էր ենթարկվելու պոպուլիզմին. «168 ժամ»

Դեկտեմբեր 02,2021 09:30

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը նոնսենս կարող էր համարվել կայացած քաղաքական համակարգ ունեցող որևէ երկրում, բայց ոչ Հայաստանում։ Նա իշխանության եկավ քաղաքական համակարգի անկատարության ու դեգրադացվածության պատճառով ու դրա շնորհիվ։

Նիկոլ Փաշինյանի հաղթանակը Հայաստանի քաղաքական համակարգի դիսֆունկցիան էր, որովհետև քիչ թե շատ կենսունակ քաղաքական միջավայրում նա ուղղակի չէր կարող իշխանության հասնել։

Հեղափոխություն կոչված իրադարձություններին նախորդած շատ երկար ժամանակահատվածում քաղաքական համակարգն աղճատվել էր այնքան, որ հասարակությունն ամբողջությամբ պատրաստ էր ենթարկվելու պոպուլիզմին։ Ահա այդ պոպուլիզմը, որը փոքր չափաբաժիններով՝ որպես քաղաքական պոպկորն, մատուցվում էր տարիներ շարունակ, կուլմինացիային՝ 2018 թվականին, ուղղակի դուրս հորդեց լավայի նման և ապահովեց Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, որը, ինչպես հետո էր պարզվելու, պետության ու պետականության պարտությունն էր։

Ռոբերտ ՏԵՐ-ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031