Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովիվի» այլաբանությունը

Դեկտեմբեր 02,2021 10:00

Հայաստանում գլխավոր newsmaker-ները, պարզվում է, «հովիվներն» են: Ընդ որում՝ ոչ թե անուն-ազգանուն ունեցող կոնկրետ մի հովիվ, այլ «հովիվներն»՝ իրենց ընդհանրության մեջ: Նախորդ օրը լուրեր էին տարածվում, որ ադրբեջանցի զինծառայողները նաhանջել են Իշխանասարի մոտակայքում գտնվող ինչ-որ մի դիրքից կամ դիրքերից: Ո՞վ ասաց: Իշխանասարի գյուղապետը: Նա որտեղի՞ց գիտի: «Հովիվներն» են ասել: Ողջ օրվա ընթացքում մենք բավարարվում էինք այդ մանվածապատ տեղեկությամբ՝ իսկը այդ օրվա եղանակին համապատասխան:

Լիներ դա երեք տարի առաջ` Փաշինյանն անմիջապես «լայվ» կմտներ, 2 րոպե կխոսեր Իշխանասարի մասին, 18 րոպե՝ չարամիտ «նախկինների» մասին, որոնց հախից ժողովուրդն իր ղեկավարությամբ անպայման կգա: Կամ՝ կնշեր ադրբեջանցիների «հետքաշումը» որպես Հայաստանի մասին 100 փաստերից մեկը: Բայց վարչապետը չի խոսում եւ, կարծում եմ, այս պարագայում ճիշտ է անում:

Ակնհայտ է, որ այն գերատեսչությունը, որն այս հարցում պետք է պաշտոնական տեղեկություն տրամադրի, պաշտպանության նախարարությունն է: Բայց այնտեղից որեւէ պարզաբանում չի հնչել, եւ միակ պաշտոնյան, որից հնարավոր է մեկնաբանություն խնդրել` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության Անդրանիկ Քոչարյանն է: Վերջինս էլ բոլոր բարդ հարցերին ունի մեկ ունիվերսալ պատասխան՝ «Դրա մասին հարցրեք Ռոբերտ Քոչարյանին»: Սկզբունքորեն, հասարակական  բացասական ընկալում  ունեցող «հակահերոսի» (երկրորդ նախագահի) անունը հաճախ տալը ճիշտ հռետորական հնարք է, բայց դա չի ավելացնում մեր տեղեկացվածությունը Իշխանասարի խնդրի մասին: Հանուն արդարության ասենք, որ պատգամավորը չէ, որ պետք է հասարակությանը տեղեկացնի այդ հարցի մասին, բայց, ինչպես արդեն ասացի՝ գործադիր իշխանությունը լռում է:

Այժմ Մոսկվայում ծանր բանակցություններ են ընթանում Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի միջեւ: Դրանց էության եւ արդյունքների մասին, վստահ եմ, ոչ մի հասկանալի պաշտոնական լրատվություն մենք չենք ստանա: Մամուլի հաղորդագրության մեջ, ենթադրում եմ, ասվելու է՝ «կողմերը պայմանավորվեցին շարունակել ջանքերը…» ու դրա նման դատարկ ձեւակերպումներ: Դրանից 2-3 օր հետո ադրբեջանցի որեւէ պաշտոնյա եւ իշխանության խոսնակ (իսկ այնտեղ բոլոր հիմնական լրատվամիջոցներն այդպիսի խոսնակներ են) կհայտարարի, որ հայերն ընդունել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Արցախի կարգավիճակն այդ պետության կազմում: Պաշտոնապես այդ պնդումները ոչ ոք չի հերքի: Կամ գուցե Մոսկվայում ապրող որեւէ «հովիվ» մեզ իշխանահաճո լուրեր կհաղորդի:

Ճիշտն ասած, «հովիվի» այլաբանության մեջ ես խորը իմաստ եմ տեսնում: Որովհետեւ այն «հովիվները», որոնց մասին այստեղ խոսք է գնում, իրենց հոտին դնում են իրենց պատկերացրած կենդանիների տեղ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Armen says:

    հւմորը նա է որ քննադատւթյան թիրախը կառավարւթյւն է որը չի մեկնաբանւմ անանւն հովիվի տեսածը կամ ավելի հավանաբար ենթադրւթյւնները եվ ոչ լրագրողները որոնց լրատվական աղբյւրը անանւն հովիվն է։ Հւմորը ավելի օրիգինալ կլիներ եթե լւրի աղբյւրը լիներ ոչխարը, ւրը տեսած լիներ եվ հայտնած լիներ հովիվին։ հւմորը մեկ կողմ։ լրագրողի գործը նա է որ հաստատի կամ հերքի այս ՛լւրը՛ ոչ կառավարկան աղբյւրներից մինչեվ պահանջելը բացատրւթյւն կառավարւթյւնից։ դա իհարկ է պահանջւմ է իսկական լրագրողի աշխատանք որը շատ աւելի դժվար է։ եթե սպասւմն այն է որ կառավարւթյւնը պետք է մեկնաբանի այս լւրը ապա նա պետք է սկսի մեկնաբանել յւրաքանչյւր անանւն հովիվի կամ տաքւ վարորդի վարկած։ դժբախտաբար Հայաստանւմ չկայացած համակարգերից մեկն ել լրատվւթյւնը եվ լրագրողներն են։ չկա լրատվական էթիկայի որեէե չգրված չափանիշներ եվ պրոֆէսիոնալիզմը իսպառ բացակայւմ է։ բոլորը տեսնւմ են թե ինչպես են իրենց լրագրող հռչակած անձինք լսափողը ձեռքները հետապնդւմ անհատների, բղավւմ հարց եվ մինչեվ ստանան պատասխանը բղավւմ են հաջորդ հարցը։ հետո զարմանւմ թե ինչւ է հասարակւթյան մեծ մասը անտարբեր եվ չի ցանկանւմ կառավարւթյան փոփոխւթյւն։ փոփոխւթյւնը ինքնանպատակ չի լինւմ։ մարդիկ միշտ ցանկանւմ են վատը փոխել լավով, կամ լավւ ավելի լավով։ Հայաստանի հասարակւթյանը առաջարկւմ են վատը փոխել շատ ավելի վատով, վորը նրանք լաւ տեսնւմ են։ մինչեվ չառաչարկվի իրական, ավելի լավ այլընտրանք վատը մնալւ է։ իմ առաջարկը խմբագրին որ իր հաջորդ 5 խմբագրականները նվիրի լրատվական դաշտի քննադատմանը եվ բացերին։ Ներող եղեք երկար պատասխանի համար։

  2. Armen says:

    Այս Armen-ը առաջին անգամ է մեկնաբանություն գրում, համենայն դեպս ես չեմ նկատել: Հետաքրքիր զուգադիպություն է վերջին իմ մեկնաբանությունից առաջացած աժիոտաժից հետո: Միգուցե միտում կա, որ առաջնորդողը չկարդամ ու մեկնաբանություն չգրե՞մ:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հավատացնում եմ Ձեզ, որ ես կամ Առավոտը այս՝ մյուս Արմենի հետ կապ չունենք: Բոլորն ազատ են գրել իրենց մեկնաբանությունները, եթե հետեւում են մեկնաբանություններ գրելու կանոններին: Ի դեպ, ես երբեւէ չեմ նկատել, որ Դուք այդ կաննանները խախատեք: Այնպես որ՝ շնորհակալություն Ձեզ, մյուս Արմենին եւ բոլոր ընթարցողներին՝ մեկնաբանություններ գրելու համար:

    • Armen Z says:

      Սիրէլի Armen այս Armen Z առաջին անգամ չի գրւմ եվ չի տեսել ձեր նախորդ մէկնաբանւթյւնը: ես հազվադեպ եմ մեկնաբանւթյւն գրւմ, բայց համոզված եմ իմ առաջին մէկնաբանւթյւնը եղել է ձերինից շատ աւելի առաջ (2-3 տարի առաջ): մի բան որը անչափ գովելի է դա խմբագրի արդար մոտեցւմն է մեկնաբանության կանոնները պահպանելւն: եթե մենք ւնենք նւյն անւնները դրանւմ խմբագիրը մեղավոր չե:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031