«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւս մասնակցում է դեկտեմբերի 5-ին կայանալիք Վանաձոր խոշորացված համայնքի ընտրություններին:
Կուսակցության համամասնական ցուցակը կազմված է 45 հոգուց: Ցուցակում ընդգրկված են՝ Լոռու մարզպետարանի մի շարք աշխատակիցներ, Վանաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ՍՊԸ-ների ու ՀԿ-ների ղեկավարներ: Իսկ կուսակցության քաղաքապետի թեկնածուն Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն է:
Ցուցակի երկրորդ համարը Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանն է: Իսկ Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի ուսուցչուհի Լուսինե Թադեւոսյանը ցուցակում երրորդն է:
Կուսակցության կազմում է ընդգրկված նաեւ Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը: Իսկ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը ցուցակում հինգերորդն է:
Կարդացեք նաև
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուներն են նաեւ Լոռու մարզպետի խորհրդականները, օգնականները, մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը եւ այլ աշխատակիցներ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ