Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Կոնջորյանը վերահաստատել է, որ մեր երկրի համար կարեւոր է տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը

Դեկտեմբեր 01,2021 22:33

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Մադրիդում Իսպանիայի խորհրդարանի հովանու ներքո անցկացվող Միջխորհրդարանական միության 143-րդ քառօրյա վեհաժողովի աշխատանքներին զուգահեռ դեկտեմբերի 1-ին հանդիպել է Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության անդամներ Հասմիկ Հակոբյանն ու Ծովինար Վարդանյանն անդրադարձել են հայ համայնքի ներկայացուցիչների մտահոգություններին:

Դրանք հիմնականում առնչվել են Արցախի հակամարտության կարգավորմանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ օրեր առաջ կայացած հանդիպման մանրամասներին, հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությանը: Խմբակցության ղեկավարի խոսքով՝ Հայաստանը տարածաշրջանում առկա խնդիրները խաղաղ ու բանակցային ճանապարհով լուծելու կողմնակից է:

Հայկ Կոնջորյանը վերահաստատել է, որ մեր երկրի համար կարեւոր է տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: Նա հավելել է, որ Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների:

Հանդիպման ընթացքում իսպանահայերը բարձրացրել են Սփյուռքի գործունեության կանոնակարգմանն առնչվող հարցեր: Խորհրդարանականներն այս համատեքստում իրազեկել են, որ օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովում ընդունված օրենքի համաձայն՝ հասարակական հիմունքներով համայնքներում խորհրդականի կարգավիճակով կնշանակվեն Սփյուռքի գործերի հանձնակատարներ:

Նշենք, որ իսպանահայ համայնքը ներկայացնում էին գործարարներ, բժիշկներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ, որոնք 44-օրյա պատերազմի օրերին զգալի օժանդակություն են ցուցաբերել հայ ժողովրդին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031