Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի ընդունել է ԵՄ՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարին՝ նրա հետ քննարկելով երկկողմ գործակցության և տարածաշրջանում իրավիճակի հետ կապված հարցեր:
«Հանդիպմանը քննարկվել են ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների տարբեր ասպեկտներ, Հարավային Կովկասում գործակցության հեռանկարներ, հետպատերազմական իրավիճակը և հայ-ադրբեջանական սահմանին նոյեմբերյան լարվածությունը»,- ասվում է Ադրբեջանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ