Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փաշինյանը երկրորդ Դեմիրճյանն է»․ 91-ամյա պապիկն Ազատանում վիճաբանեց դաշնակցական թեկնածուների հետ

Դեկտեմբեր 01,2021 19:35

Երեկ Ազատան գյուղում Ախուրյան խոշորացվող համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքների համայնքապետերի թեկնածուներ՝ Արծրուն Իգիթյանի ու Կարեն Արշակյանի հետ հանդիպման ժամանակ 91-ամյա մի պապիկ սկսեց գովաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անխնա քննադատելով Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու դաշնակցականներին։

Նշենք, որ Ախուրյան խոշորացվող համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող այս երկու թեկնածուներն էլ դաշնակցականներ են, նրանք մրցապայքարի մեջ են դուրս եկել իրենց վաղեմի ընկերոջ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող Առափի համայնքի գյուղապետ Ալբերտ Այվազյանի հետ։

91-ամյա պապիկն ասաց․ « 91 տարեկան մարդ եմ, ով կարող է ժողովուրդ ղեկավարել, նա էլ պիտի ղեկավարի, բայց ժողովուրդը դաշնակներին չի սիրում․ Քոչարյանը մտավ Հայաստան, ջարդելով մտավ, ջարդելով ելավ։ Նույն բանը Սերժ Սարգսյանն արեց, ինչո՞ւ մի օր ոտքի չելաք, որ գյոզալ Դեմիրճյանը հայ ժողովուրդ պահեց, Ազատան պահեց, Ախուրյան պահեց, ինչղ գլուխը կերան։

Փաշինյանը երկրորդ Դեմիրճյանն է, ով ինչ ուզում է ասի, Փաշինյանը կառավարել սովորել է Դեմիրճյանից , սոսկեն բերաններից հանել է, դրա համար սաղ պայքարեն»։

Մի կին տեղից բացականչեց՝ «ապրես, ես էլ նույն կարծիքին եմ», ու երբ ներկաներից մեկը նրան հարցրեց՝ «տիկին դուք ո՞վ եք», վերջինս բարկացած տոնով պատասխանեց՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ ես»։

Պապիկը իր խոսքը շարունակեց․ «Ինչո՞ւ Շիրակի մարզի երեխեքը գնացին, զոհվեցին, ինչո՞ւ զոհվեցին, պատերազմը հաղթել, պրծել էինք, Քոչարյանը մտավ պատերազմի դաշտ, սաղ զենքը գցեցին, փախան, հետ եկան»։

Երբ Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար, «Հաղթանակ» դաշինքի թեկնածու Կարեն Արշակյանը ցանկություն հայտնեց պատասխանել պապիկին, վերջինս շատ բարկացավ՝ ասելով․ «Նստի տեղդ, զրույց եմ տալիս»։

Կարեն Արշակյանը շատ տակտով ընդհատեց նրան՝ ասելով․ «Ես էլ ուզում եմ պատասխանել ձեզ»։

91-ամյա տղամարդը ինքնամոռաց բացականչում էր․ «Դաշնակներն ավերեցին Հայաստանը, էլի ավերում են, չեք կարող Փաշինյանի վրա, Փաշինյանին սիրում են, թոշակն ավելացրեց, իսկ դուք․․․»։

Դաշնակցական Կարեն Արշակյանն ասաց․ «Հայրիկ ջան, եթե հարցը տվել եք, պատասխանեմ»։

Թեկնածուներից Արծրուն Իգիթյանը, դիմելով 91-ամյա տղամարդուն ասաց․ «Դուք ձեզ հակասում եք», իսկ մյուս թեկնածուն՝ Կարեն Արշակյանն ասաց, որ ինքը ծնվել է Մարմաշեն գյուղում, մասնակցել է 90-ական թվականների արցախյան պատերազմին, մասնակցել է նաև 2016 թվականի պատերազմին, բանակին օգնել է ցանկացած հարցում, դաշնակցական է և հպարտ է դրանով։

«Եթե մեկը շեշտում է, որ ես դաշնակցական եմ, ես դաշնակցական եմ և հպարտ եմ դրանով, մի օր բախտ կվիճակվի թուրք գեներալներից կամ մյուսներից ես կխփեմ, այդ ժամանակ նոր կհպարտանաք, որ կա նման տիպի մարդ։

Խորհուրդ կտամ դուք էլ մասնակցեք այդ ամենին, ես չեմ ուզում տարանջատել մեր ազգին դաշնակցականների կամ մյուսների, դուք էլ նույն նվիրվածությամբ մոտեցեք մեր ազգին, ձեր ընտանիքին, դա է սերը մեր ազգի նկատմամբ, ոչ թե վերցնենք մի կուսակցություն, մյուս, մյուս․․․ Մի տարանջատեք, մի մասնատեք մեր ժողովրդին, առանց այդ էլ մասնատված է, մեղք է այս ժողովուրդը»,-ասաց Կարեն Արշակյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031