Ucom ընկերությունը հանդես է եկել նոր՝ Unity տարիֆով, որում միավորված են թե՛ ֆիքսված, թե՛ շարժական կապի ծառայություններն ամբողջ ընտանիքի համար։
Այսօր ընկերության գրասենյակում, տեղի ունեցավ նոր առաջարկի շնորհանդեսը: Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանն ասաց, որ Unity տարիֆն իր տեսակով աննախադեպ է:
Կարդացեք նաև
«Ucom-ն առաջին անգամ իր բաժանորդներին եւ նաեւ հաճախորդներին ներկայացնում է կոնվերգենտ ծառայություն: Ի՞նչ է նշանակում կոնվերգենտ ծառայություն: Դա այն է, երբ մեկ տարիֆն իր մեջ ներառում է մի քանի ծառայություններ: Այն հաճախորդներին տալիս է հարմարավետություն՝ կատարել վճարումներ եւ գործ ունենալ մեկ հաշվի հետ: Միեւնույն ժամանակ մենք ներկայացնում ենք գնային առումով աննախադեպ առաջարկ, քանի որ յուրաքանչյուր առանձին ծառայություն կունենար զգալիորեն ավելի բարձր գին»,-ասաց Արա Խաչատրյանը:
Նշենք, որ միանալով Unity տարիֆներին, բաժանորդները յուրաքանչյուր ամիս կարող են ստանալ մինչեւ 400 Մբ/վրկ արագությամբ տան ինտերնետ, 200+ հեռուստաալիքներ, անսահմանափակ շարժական ինտերնետ, մինչեւ 6000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ եւ Կանադա զանգելու համար, Super Wi-Fi սարք եւ հատուկ սակագնով մինչեւ 4 հավելյալ Unity Super SIM-քարտեր՝ նոր տարիֆն ամբողջ ընտանիքով վայելելու համար։
Արա Խաչատրյանը նաեւ ասաց, որ Unity սակագինը, ի թիվս այլ նորամուծությունների, ներառում է նոր տեխնոլոգիա՝ 6-րդ սերնդի Wi-Fi եւ GPON սարքեր, որոնք ապահովում են հաղորդակցությունը գրեթե 10 անգամ ավելի արագ, ավելի հասանելի ու կայուն։ Նրա խոսքով, այն բաժանորդները, որոնք արդեն իսկ օգտվում են Ucom-ի ֆիքսված տան ծառայություններից, ավելացնելով խորհրդանշական գումար, կկարողանան օգտվել նաեւ բջջային կապից:
Լրագրողի հարցին՝ Level Up սակագնային պլանը բավականին մեծ պահանջարկ ունի եւ հիմա՝ ընկերությունն ավելի գրավիչ առաջարկ ունի, ինչպե՞ս են բավարարելու պահանջարկը, Արա Խաչատրյանը պատասխանեց. «Հարցը տեղին է, քանի որ մեր մեծ խնդիրներից մեկն է եղել այն, որ մինչ այս պահը մեր Level Up սակագնային պլանով պայմանավորված շարժը եւ պահանջարկը չենք հասցնում սպասարկել: Իրականում այս առաջարկությունը մի քանի անգամ ավելի հետաքրքիր է եւ ավելի լավն է, քան նախորդ առաջարկությունները, եւ այդ պատճառով մի քանի ռիսկ կա, առաջինը՝ այսօր մեծացրել ենք սպասարկման ծավալները, որպեսզի կարողանանք հաճախորդների հոսքն ապահովել: Երկրորդ՝ իրականում մեծ ռիսկ էր, որովհետեւ հասկանում ենք, որ հաճախորդների մեծ հոսք է առաջանալու եւ մեր ցանցի հնարավորություններն ենք լավացրել ուժեղացրել ու թարմացրել: Վստահ եմ, որ կարողանալու ենք այդ հոսքն ապահովել»:
Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը նշեց, որ նոր առաջարկը ենթադրում է սակագնային փաթեթների շարք: Եվ ամեն առաջարկ ներառում է եւ՛ բջջային կապի ծառայությունները ե՛ւ Ucom-ի ֆիքսված կապի ծառայությունները. «Unity տարիֆների առավելությունները շատ են։ Super Unity տարիֆներին միանալու դեպքում, օրինակ, բաժանորդները կստանան Super Wi-Fi սարք, որը 16 անգամ ավելի արագ ինտերնետ, 2 անգամ ավելի լայն ծածկույթ եւ 2 անգամ ավելի կայուն Wi-Fi է ապահովում ձեր տան ամեն սենյակում։ Իսկ ձեռք բերելով սուպեր տարիֆով SIM-քարտերը՝ Դուք նվեր կանեք ոչ միայն Ձեզ, այլեւ Ձեր մտերիմներին»:
Ի դեպ, նոր տարիֆները ներկայացված են մարզային՝ Unity 7000 եւ Unity 9000 տարբերակներով, ինչպես նաեւ «գին-որակ-ներառումներ» լավագույն համադրությամբ՝ Unity 8000, Unity 12 000, Super Unity 16 000 եւ Super Unity 20 000 տարբերակներով:
Ընկերության պատասխանատուների խոսքով, օրինակ՝ վճարելով ամսական ընդամենը 16 000 դրամ, Super Unity 16 000 տարիֆի բաժանորդները կստանան մինչեւ 300 Մբ/վրկ արագությամբ ֆիքսված ինտերնետ, Super Wi-Fi սարք, անսահմանափակ շարժական ինտերնետ, 3000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ եւ Կանադա զանգելու, ինչպես նաեւ 180 րոպե տան հեռախոսից օգտվելու համար, 200+ հեռուստաալիք դիտելու եւ 4 Unity Super SIM-քարտ ձեռք բերելու հնարավորություն։
Ի դեպ, Unity Super SIM կանխավճարային քարտերը հասանելի են բացառապես Unity տարիֆներին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում։ Unity տարիֆից դուրս, օրինակ, Unity 1500 SIM-քարտի ամսավճարը 3000 դրամ է, իսկ Unity 3500-ի ամսավճարը՝ 5000 դրամ:
Հավելենք, որ մինչեւ 2022 թվականի հունվարի 31-ը Unity 12000 և Unity 9000 մարզային տարիֆներին բաժանորդագրվելու դեպքում գործում է հատուկ առաջարկ։ Դրա շրջանակներում Unity 12000 տարիֆով բաժանորդները յուրաքանչյուր ամիս, մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը, կստանան անսահմանափակ ինտերնետ եւ 200+ հեռուստաալիք դիտելու հնարավորություն, որից հետո ամսական կստանան 30 ԳԲ ինտերնետ ու կդիտեն 150 TV ալիք։ Իսկ Unity 9000 մարզային տարիֆով բաժանորդները կունենան 200+ հեռուստաալիք դիտելու հնարավորություն, որից հետո կդիտեն 150-ը։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ