Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քողարկված թշնամին շատ ավելի վտանգավոր է, քան բուն թշնամին». Կարինե Նալչաջյան

Դեկտեմբեր 01,2021 17:35

Հոգեբան Կարինե Նալչաջյանը «Հայելի» ակումբում հայտարարեց, որ ինքը որպես հոգեբան չի կարող խաբել մարդկանց, նրանց մղել ինքնախաբեության: Հետեւաբար, այդ պատճառով է ստեղծված իրավիճակում իրերը կոչում իրենց անուններով:

«Իրականության խեղված ընկալում կա նույնիսկ այն մարդկանց մոտ, որոնք, կարծես, այսօր ընդդիմադիր գործունեության մեջ են ներգրավված: Ինձ երբեմն ասում են, որ հոգեբան եմ եւ պետք է հանգստացնող, խաղաղեցնող խոսքեր ասեմ: Ես չեմ կարող խաբել, ես չեմ կարող մարդկանց մղել ինքնախաբեության:

Հարազատներս, վիճակը սարսափելի ծանր է: Հարկավոր է միավորվել: Բարիկադների մի կողմում հայ մարդիկ են, ում համար թանկ է Հայաստանը, ում համար թանկ է ուղղակի իր ընտանիքը, իր երեխան: Մյուս կողմում են թուրքը եւ թրքացածը: Եկեք վերջին երկուսին իրարից չտարբերենք: Իսկ թրքացածը, ես որպես հոգեբան կարող եմ ասել, դավաճանը, ռենեգատը, որ իրեն թույլ է տվել ծառայել թշնամուն, ինքը շատ ավելի թշնամի է, քան թե բուն թշնամին: Քողարկված թշնամին շատ ավելի վտանգավոր է, քան բուն թշնամին: Թշնամուն գիտես, որ քո դիմաց է: Իսկ այստեղ մինչեւ կողմնորոշվում ես՝ ով ինչքանով է քողարկված, ով հայրենասերի դիմակի տակ ինչ նպատակներ ունի՝ շատ դժվար է: Պետք է շատ գրագետ աշխատել ու բոլորս միասին:

Ես զուգահեռներ եմ տանում եղեռնի տարիների հետ, եւ դրանք շատ ակնհայտ են: Երբ ջարդը կազմակերպում էին եւ երբ դրա նախորդ օրը Գրիգոր Զոհրապը դրանց պարագլուխներից մեկի հետ նստած շախմատ էր խաղում, մտքով չէր անցնում, թե ինչ աղետ է կազմակերպված: Եվ ի՞նչ արեցին: Սկսեցին գլխատել: Գլխատեցին առաջնորդներին, նրանց, ովքեր կարող էին դիմադրություն կազմակերպել, մտավորականներին: Շատերս վաղուց ենք ասել, որ սա հիբրիդային պատերազմ է, որի բաղադրիչն է՝ երկիրը ներսից գրավելը: Մեր երկիրը ներսից գրավված է եւ մենք արդեն ցեղասպանության մեջ ենք: Երբ տարան ու մի ամբողջ սերունդ ոչնչացրեցին, ես դա տղամարդկանց ջարդ եմ համարում»,-ասաց տիկին Նալչաջյանը ու կրկին ընդդիմությանը հորդորեց մոռանալ իրենց միջի եսը եւ իսկապես համախմբվել, որովհետեւ. «եթե մենքը ոչնչացնեն, եսերը հաստատ ոչնչանալու են»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031