Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարինե Նալչաջյան. «Թշնամին շատ զգոն է, շատ նենգ է, շատ դավադիր է, նա ներքին պառակտումն անընդհատ խորացնելով է զբաղված»

Դեկտեմբեր 01,2021 16:27

Հոգեբան Կարինե Նալչաջյանը «Հայելի» ակումբում իրապես միավորվելու կոչով դիմեց ընդդիմությանը:

«Ժողովրդին ներսից այնքան են պառակտել, եւ ես դա շատ լավ տեսնում եմ, որ հենց ազնիվ նպատակով հանուն ազատագրման, հանուն միավորման մի գործ արվում է՝ միանգամից առաջ նետվում են վարկաբեկողները, որոնք կարող են լինել ֆեյքեր, իրական մարդիկ, որոնք, տեսանելի է՝ ինչ ճանապարհ են անցել: Մեկը շնչահեղձ տվայտվում է, թե ես այսինչ թուղթը պատռեցի, ոչ մեկը չմոտեցավ, ու այսպես՝ ես, ես, ես: Մյուսը սկսում է ինչ որ վիրավորական բաներ ասել: Նայում ես՝ շատ կասկածելի ծագում ունեցող մարդիկ են: Մեկի թելերը Ամերիկա են գնում, մեկելինը՝ Նիկոլի հետ ինչ-որ երկար համագործակցություն: Այն աստիճանի պառակտված է ամեն ինչ, որ միավորելը դարձել է շատ-շատ դժվար:

Բայց ընդդիմադիր դաշտը իսկապես պետք է միավորվի: Սիրելիներս, ամբիցիաներն այստեղ կործանարար են: Եթե մենք երկիր չունենանք, ավերակների վրա որեւէ մեկդ ձեր ամբիցիաները չեք կարողանալու իրականացնել: Եկեք իսկապես միավորվենք: Մեզանից յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի լինել եւ շարքային զինվոր, ու եթե պետք է, առաջնագծում: Եթե մենք միավորված լինենք, այս աղետները չեն գա: Ազգային խայտառակություն է, որ մեր ազատազրկված հերոսները, որոնք կարող են ու փորձն ունեն, կալանավորված են: Կտրում են ձեր ձեռքերը, թույլ չեն տալիս պաշտպանել:

Ուզում եմ նաեւ ուժային կառույցների ներկայացուցիչներին դիմել: Թշնամու համար մենք բոլորս մեկ ենք: Թուրքին սիրում ես, թե չես սիրում, թուրքի հետ առեւտուր անելու ինչ-որ ներքին հույսեր ես փայփայում, մտածում ես՝ թուրքի հետ լավ կլինեմ ու ինձ ոչ մի բան չի անի: Չկա այդպիսի բան: Հարգելի ոստիկաններ, թուրքը որ մտնի ձեր տները, լեզուս էլ չի պտտվում ասել, ձեր երեխաներին ձեր աչքի առաջ մորթի, չի նայելու, որ նրա հայրիկը կարմիր կամ չգիտեմ ինչ գույնի բերետ ունի:

Ես գալիս եմ այն եզրակացության, որ եթե 2018 թվին մեզ կործանում էին ագահությունը, նախանձն ու նյութապաշտությունը, հիմա մեզ կործանում են ամբիցիաները, եսասիրությունն ու եսակենտրոնությունը: Դանդաղել չի կարելի: Թշնամին շատ զգոն է, շատ նենգ է, շատ դավադիր է: Ինքն այդ պառակտումն անընդհատ խորացնելով է զբաղված: Չպետք է տրվել այդ թշնամական ներգործություններին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031