Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Որքան էլ քննադատվեն սահմանափակումները, դրանք ազդում են կորոնավիրուսի թվերի նվազման վրա»․ Արթուր Ասոյան

Դեկտեմբեր 01,2021 14:21

«Կարգավորումները վերջնական չեն։ Մեկ ամիս է մնացել, կհասցնենք դրանք ի մի բերել։ Հիմա չեմ կարող խոսել մոտավոր կարգավորումների մասին։ Երբ լինեն, սահմանված կարգով կհրապարակվեն: Չեմ ուզում ոչ հստակ պատասխաններ տալ, թե վերահսկողությունն ինչպես է արվելու»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարարի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից հանրային սննդի օբյեկտներ, մշակութային միջոցառումների եւ հասարակական այլ վայրեր քաղաքացիները կկարողանան մուտք գործել միայն պատվաստված կամ բացասական ՊՇՌ թեստի արդյունքներով:

Արթուր Ասոյանը նշեց, որ անգամ համատարած վերահսկողության պայմաններում հնարավոր չի ապահովել անվտանգության ցանկալի մակարդակ, որովհետեւ անձնական պատասխանատվության հարց կա․ «Ամեն քաղաքացի նախ ինքը պետք է հետեւի կանոնների պահպանմանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այդպիսի քաղաքացիներին։ Որքան էլ քննադատվեն սահմանափակումները, դրանք իրականում զսպող ազդեցություն ունեն, նպաստում են կորոնավիրուսի թվերի նվազմանը։ Շատ տնտեսվարողներ են հետեւում թեստավորումներին եւ պատվաստված լինելուն»։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ որոշ պաշտոնյաներ դիմակ չեն կրում, Ասոյանը նշեց․ «Ֆիզիկական անձանց հանդեպ պատասխանատվության միջոց չենք կիրառում։ Հիմա չեմ հիշում, բայց բոլոր պետական մարմիններ մտնում ենք։ Օրինակելի էր ՊԵԿ-ը։ Կարելի է ասել՝ իդեալական վիճակ էր կանոնների պահպանման առումով։ Մնացածն այս պահին չեմ հիշում։ Մեր գործառույթը տնտեսվարողին է վերաբերում, ոչ թե ֆիզիկական անձին»։

Պաշտոնյան չհիշեց նաեւ, թե որ պետական մարմիններն են այս ընթացքում տուգանվել․ «Օրական մոտ երեք հարյուր ստուգայց ենք անում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031