«Ես չունեմ նման տեղեկություն»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով տեղեկություններին, թե ադրբեջանցիները Սյունիքի Իշխանասարի հատվածից հետ են քաշվել՝ ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը։
Նա նշեց․ «Քանի որ այնտեղ հիմա եղանակային ոչ բարենպաստ պայմաններ են, ըստ երեւույթին, ադրբեջանցիները թաքնվել են, որովհետեւ անհնար է նման պայմաններում ուղիղ կանգնել։ Մտել են իրենց «укрепрайон»-ի մեջ։ Ուստի պետք չի գյուղապետի վրա հղում անել։ Ես այդպես եմ ենթադրում։ Նկատի ունեմ, որ ուղղակի չեն երեւում, գյուղապետն էլ նման կարծիք է հայտնել»։
Վահե Հակոբյանը զարմացավ նկատառումից, որ գուցե Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքում են ադրբեջանցիներն այդ հատվածից, ենթադրաբար, հետ քաշվել․ «Ինչի Սոչիում ի՞նչ է եղել։ Ինչո՞ւ պետք է հետ քաշվեն։ Իրենք գիտեն, որ իրենց դիմաց թուլամորթ, անատամ անձնավորություն է, ո՞նց հետ կքաշվեն։ Ո՞վ է այսօր հավատում Նիկոլ Փաշինյանին։ Իմ համոզմամբ՝ ադրբեջանցիները ոչ մի միլիմետր հետ չեն քաշվել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ