Նոյեմբերի 15-ից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ, գնդապետ Աղասի Խաչատրյանը։ Նախկին պետ Գերասիմ Գեւորգյանն անցել է կենսաթոշակի, եւ մոտ երկու ամիս պաշտոնը թափուր էր։
Աղասի Խաչատրյանը մոտ մեկ տարի առաջ՝ 2020թ.-ի դեկտեմբերի 17-ին էր նշանակվել «Երեւան-Կենտրոնի» պետ։
Հիշեցնենք, որ 2011 թվականին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաներմամբ ազատ արձակվեց «Արթիկ» ՔԿՀ-ից, նրան մինչեւ դրսում հավաքված կողմնակիցների մոտ ուղեկցեց Աղասի Խաչատրյանը։ Վերջինս այդ ժամանակ «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալն էր։
«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետ է նշանակվել 43-ամյա գնդապետ Ռուբեն Խալապյանը, որը մինչ այդ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի պետն էր։
Կարդացեք նաև
Քրեակատարողական ծառայության կայքից տեղեկանում ենք, որ թափուր է «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի պաշտոնը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ