ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման դեկտեմբեր ամսվա ցուցակը, որտեղ Լեւոն Արոնյանը 2772 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Այդ ցուցակում, թերեւս, վերջին անգամ է Արոնյանի անվան դիմաց նշվում Հայաստան, քանի որ հայկական շախմատի լեգենդը նոյեմբերի 30-ից արդեն պաշտոնապես ԱՄՆ շախմատային ֆեդերացիայի անդամ է ու այսուհետեւ հանդես է գալու այդ երկրի դրոշի ներքո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ