Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավել հավաքագրված գումարի նկատմամբ գնաճը 3,2-3,4%-ի ազդեցություն ունի»․ ՊԵԿ նախագահ

Դեկտեմբեր 01,2021 13:12

«Մեր դիտարկմամբ՝ վերանայված բյուջեով սահմանված ցուցանիշները կկատարվեն: Հնարավոր է՝ նաեւ գերակատարվեն։ Այս պահի դրությամբ ունենք ցուցանիշ՝ տրիլիոն 581 միլիարդ բյուջեի եկամտային հատված։ Այդ թիվը, կարծում ենք, ոչ միայն իրատեսական է, այլեւ որոշակի գերակատարում ունենք»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարկային հավաքագրման ցուցանիշին՝ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ գերակատարումը գնաճի հաշվի՞ն է։ «Բնականաբար, գնաճն ազդեցություն ունի հարկային հավաքագրումների վրա, բայց եթե 2021թ․-ը համեմատենք 2019թ․-ի հետ, ապա 2019թ․-ի ցուցանիշները բարելավվում են»,-պատասխանեց Ռուստամ Բադասյանը։

Նրա խոսքով՝ 2019թ․-ը հարկային եկամուտների առումով ռեկորդային տարի էր․ «Գնաճի ազդեցության վերաբերյալ որոշակի ուսումնասիրություն ենք արել։ Ավել հավաքագրված գումարի նկատմամբ այն 3,2-3,4%-ի ազդեցություն ունի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031