1lurer.com. 2020 թվականի նոյեմբերի 10-ին կառավարության շենքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերով ևս 3 մեղադրյալի վերաբերյալ գործը դատարանում է։
Ալիկ Ստեփանյան, ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ – Ամբաստանյալներից երկուսին մեղսագրվում է նաև պատերազմի ժամանակ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու արարք:
Ընդհանուր գործի շրջանակում 54 մեղադրյալ կա, որոնցից 24-ի նկատմամբ 8 քրեական գործ անջատվել է և ուղարկվել դատարան: Դատարան ուղարկված քրեական գործերից 4-ով 7 անձի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ, երկուսը մեղադրվում են վարչապետի կեցավայրից կողոպուտներ կատարելու համար։
Ալիկ Ստեփանյան – Նրանց նկատմամբ դատարանի կողմից նշանակվել էր ազատազրկում՝ 4 տարի ժամկետով, պաշտպանի կողմից դատարանի դատավճռի դեմ բերվել էր Վերաքննիչ բողոք՝ խնդրելով պատիժը պայմանականորեն չկիրառել կամ նշանակել օրենքով նախատեսված պատժից ավելի մեղմ պատիժ: 2021 թ. նոյեմբերի 10-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանի բողոքը բավարարեց մասնակի, ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժը մեղմացվեց, մասնավորապես՝ նրանց նկատմամբ նշանակվեց օրենքով նախատեսված պատժից ավելի ցածր պատիժ՝ 2 տարի ժամկետով:
Կարդացեք նաև
Մեկ այլ քրեական գործով զանգվածային անկարգությունների երեք մասնակցի նկատմամբ ևս դատաքննությունն ավարտվել է, դատարանի կողմից նրանց նկատմամբ նշանակվել է ազատազրկում երեք տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ երեքի նկատմամբ էլ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:
Ալիկ Ստեփանյան – Այս դեպքում դատարանի կողմից հաշվի են առնվել, որ ամբաստանյալներից երկուսը կին են, մեկը պատիժ նշանակելու պահին հղի վիճակում էր գտնվում, մեկի խնամքին կար անչափահաս երեխան, իսկ երրորդ ամբաստանյալն անչափահաս էր։
Իշխանության յուրացման փորձի, զանգվածային անկարգությունների կազմակերպման համար էլ մեղադրվում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը:
Ալիկ Ստեփանյան – Այս պահին նախաքննությունը շարունակվում է, կազմակերպիչների մասով դեռ դատարան ուղարկված գործեր չկան:
Տաթև ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: