Լրահոս
Օրվա լրահոսը

Սա հետապնդում է իմ անձի նկատմամբ. Զարուհի Նախշքարյանը չի բացառում, որ կարող են նորից իրեն նկատողություն տալ և լիազորությունները դադարեցնել. Armdaily.am

Դեկտեմբեր 01,2021 12:34

Armdaily.am. Բարձրագույն դատական խորհուրդը երեկ երկու որոշում հրապարակեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու Արդարադատության նախարարի միջնորդությունների վերաբերյալ։

Հարուցված վարույթներից մեկով ԲԴԽ-ն մերժեց միջնորդությունը, իսկ մյուս վարույթով ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավորին։ Դատավորի դեմ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստոյպա Սաֆարյանի դիմումի հիման վրա հարուցված է երրորդ վարույթը, որը կքննվի դեկտեմբերի 2-ին ժամը 15.00-ին։

Զարուհի Նախշքարյանը չի բացառում, որ Ստոյպա Սաֆարյանի դիմումով հարուցված վարույթի շրջանակներում կարող են նորից իրեն նկատողություն տալ եւ լիազորությունները դադարեցնել։ «Այո, համարում եմ հնարավոր, դրան շատ հանգիստ եմ նայում, համարում եմ հետապնդում կոնկրետ իմ անձի այն հիմնավորմամբ, որ հնչեցրել եմ քննադատական խոսք դատական համակարգի անկախությունը վտանգող արտահայտությունների կապակացությամբ»։

Արդյոք Զարուհի Նախշքարյանի հնչեցրած մտահոգությունները դատական համակարգի անկախության հետ կապված իրականությո՞ւն են դառնում՝ դատելով վարույթների տարափից, «անհնազանդ» դատավորներին պատժելուց։

«Վարույթների տարափի մասին 3 տարի է՝ խոսում եմ, կանխատեսում էի նման ելք, բոլորովին չեմ անհանգստանում իմ անձով պայմանավորված կարգապահական վարույթների մասով, ԲԴԽ-ն մտածելու ունի կոնկրետ դատական իշխանության անկախությունը պահելու»,-ասաց նա։

Հարցին, թե արդյոք ԲԴԽ-ին պետք է դատական համակարգի անկախությունը ապահովելը եւ միթե ստեղծված իրավիճակի մեղավորը, պատասխանատուն նաեւ դատավորները չե՞ն իրենց հարմարվողականությամբ, անտարբերությամբ, վախվորածությամբ, Նախշքարյանը չի ցանկանում անդրադառնալ այդ հարցերին։ Նա նշեց, որ իր գործընկերներից բազմաթիվ աջակցության խոսքեր է լսել, իսկ իր բոլոր գործողությունները միշտ ուղղված են դատական իշխանության անկախության պահպանմանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031