Երևանի ավագանու որոշմամբ հայկական հեռուստատեսության հիմնադրման 65 և ծննդյան 85-ամյակների առթիվ, հեռուստատեսության և ռադիոյի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, արվեստի, գիտության և կրթության ոլորտում ունեցած հաջողությունների համար արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի վարիչ Հենրիկ Հովհաննիսյանին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետի որոշմամբ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հիմնադրման 65-ամյակի առթիվ հեռուստատեսության ստեղծման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ռեժիսոր Սուրեն Ռշտունին հետմահու պարգևատրվել է «Արգիշտի Առաջին» հուշամեդալով։
Իսկ մարզական հաղորդումների խմբագիր Սլավա Սարգսյանը, հեռուստաընկերության եթերի բովանդակության վերահսկող Մարատ Օրդյանը, հաղորդավար, սցենարիստ-լրագրող Աննա Ավանեսյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության հեռուստաարտադրական ծառայության նկարահանումների համակարգման պատասխանատու Արինա Անտոնյանն էլ պարգևատրվել է Էրեբունի-Երևան 2800-ամյակի հուշամեդալով:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարան