Լրահոս
Օրվա լրահոսը

2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին միջին անվանական աշխատավարձերի աճը ցածր է եղել գնաճի տեմպից. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 01,2021 10:45

2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին միջին անվանական աշխատավարձերի աճը ցածր է եղել գնաճի տեմպից: Եց որպեսզի ամեն ինչ հիմնավոր լինի, ներկայացնենք փաստեր: Միջին ամսական անվանական աշխատավարձն ընդհանուր տնտեսությունում հունվար-սեպտեմբեր ամիսներին (հոկտեմբերի ցուցանիշը դեռ չի հրապարկվել), նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, աճել է 6.3%-ով՝ կազմելով 198,757.0 դրամ:

Պետական հատվածում միջին աշխատավարձն աճել է 3.6%-ով եւ կազմել 172,382.0 դրամ: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա նշենք, որ մասնավոր հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.3%-ով՝ կազմելով 211,178.0 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նույն ժամանակահատվածում ընդհանուր տնտեսությունում անվանական աշխատավարձի աճի տեմպը ավելի ցածր է եղել, քան գնաճի տեմպը (միջին գնաճը կազմել է 6.7%):

Սա նշանակում է, որ վերջնարդյունքում իրական աշխատավարձերը Հայաստանի հանրապետությունում (գնաճով ճշգրտված աշխատավարձերը) նվազել են շուրջ 0.4%-ով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031