Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն իր հույսը միշտ ապագայի հետ է կապում, այնտեղ հեշտ է «թաղել» սեփական ձախորդությունների, անխոհեմ գործողությունների հետեւանքները. «Հայացք Երեւանից»

Դեկտեմբեր 01,2021 09:30

Իշխող քաղաքական ուժը՝ մասնավորապես նրա առաջնորդը, անկարող լինելով կոնկրետ խնդիրներ լուծել, շատ հաճախ դիմում է ամենահրատապ օրակարգերն ապագային «ուղղորդելու», պատրանքների պայծառ հեռանկարով ժողովրդին մոլորեցնելու մանիպուլյատիվ հնարքների: Սա «ՔՊ»-ական իշխանակարգի համար սովորական գործելակերպ է, որին քանիցս դիմել են՝ խոստանալով մի դեպքում մինչեւ 2050 թվականը ՀՀ բնակչության թվակազմի, ժողովրդի կենսամակարդակի բարձրացման եւ բոլոր այլ ոլորտների թռիչքաձեւ աճի ցուցանիշներով ուղղակի ծաղկեցնել Հայաստանը, մեկ այլ դեպքում,- դա 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից անմիջապես հետո էր,- 6 ամիս ժամանակ էր խնդրում իրավիճակն արմատապես կարգավորելու համար՝ ներկայացնելով երկրի ամենակարեւոր անելիքների՝ 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որը մինչեւ օրս մնում է չիրագործված: Փաշինյանն իր հույսը միշտ ապագայի հետ է կապում, այնտեղ հեշտ է «թաղել» սեփական ձախորդությունների, անխոհեմ գործողությունների հետեւանքները: Այդ առումով պատահական չէ նաեւ ՔՊ-ի «Ապագա կա» կարգախոսը:

Հիմա հերթը հասել է «Խաղաղության դարաշրջանին», որն, ըստ էության, դարձյալ միտված է ապագային, ընդ որում՝ անորոշ ապագային: Սա Փաշինյանի հերթական փախուստն է իրականությունից, որտեղ իր հորինած խաղաղության առասպելը պահանջարկված չէ, ավելին՝ իր աչքի առջեւ այն հօդս է ցնդում: Ոչ ոք նրան ուշադրություն չի դարձնում: Եվ դրանում անբնական ոչինչ չկա. եթե որեւէ հասկացության կամ հիմնադրույթի մեջ աղճատվում է իրատեսական առաքելության տրամաբանությունը, ապա այն, որքան էլ թմբկահարվի, չի կարող ծառայել իր նպատակին: Այսօր, երբ տարածաշրջանում չկան ժողովուրդների խաղաղ համակեցության տարրական նախադրյալներ, խոսել խաղաղության մասին՝ նշանակում է զբաղվել էժանագին ամբոխահաճությամբ, որից ցանկացած ողջամիտ մարդ երես է թեքում:

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) «Հայացք Երեւանից» պարբերականում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031