Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը Արևելյան գործընկերության քաղհասարակության վեհաժողովում իր ելույթում խոսել է հայ-ադրբեջանական հաշտեցման կարևորության մասին:
«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ցույց տվեցին, թե որքան փխրուն է իրավիճակը: Ես միանգամայն համոզված եմ, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն կարգավորման: Նաև պահանջվում է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունները համախմբվեն՝ կամուրջներ կառուցելու և օգնելու հաշտեցման ջանքերին»,- ասել է Միշելը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ