Դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցում է նաեւ «Հայրենիք» կուսակցությունը: Կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված են Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներ, ՀԿ ներկայացուցիչներ, անհատ ձեռներեցներ ու կրթության եւ մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներ:
Ցուցակը գլխավորում է Հայրենիք Զարգացման հիմնադրամի Լոռու մարզային գրասենյակի ղեկավար, ավագանու անդամ Վահե Դոխոյանը: Ցուցակում երկրորդը ՎՊՀ-ի դասախոս Արեն Սանթոյանն է: Իսկ երրորդ համարը Արհեստների տուն եւ Բիզնեսի աջակցում ՀԿ տնօրեն Ժակլին Հեքիմյանն է:
Այս ընտրություններին «Հայրենիք» կուսակցության կազմում են նաեւ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներ՝ Ռաֆայել Գեւորգյանը եւ Նարեկ Խաչատրյանը:
Ընդհանուր առմամբ, կուսակցության համամասնական ցուցակը կազմված է 24 հոգուց:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Լոռու մարզում սպասվում է համայնքների խոշորացում: Վանաձոր, Շահումյան, Գուգարք եւ Դարպաս համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Խոշորացման արդյունքում կստեղծվի եւս մեկ խոշորացված փունջ՝ Վանաձոր կենտրոնով:
Իսկ ընտրություններին մասնակցում է 9 կուսակցություն եւ 1 դաշինք:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ