Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող լրացումները

Նոյեմբեր 30,2021 20:20

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում:

Օրենքի նախագծով սահմանվում է, որ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2022 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:

ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը նշել է, որ գործադիրն առաջարկում է 2022-ի համար ուժի մեջ թողնել գործող բազային աշխատավարձը: «Գործող իրավակարգավորմամբ բազային աշխատավարձը պետք է աճեր նվազագույն անվանական աշխատավարձի 80-120 տոկոսի չափով, սակայն Կառավարությունն այդ աճն ապահովելու համապատասխան միջոցներ դեռեւս չունի:  Անցումային դրույթով 2022-ի համար առաջարկում ենք, որ գործող բազային աշխատավարձը մնա ուժի մեջ»,-ասել է Վաչե Քալաշյանը:

Առաջարկվում է պահեստազորային պատրաստության շրջանակում իրականացվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին ներգրավվելու ժամանակահատվածում համապատասխան պաշտոնատար անձանց կատարողականը բացասական լինելու կամ Կառավարության կողմից սահմանված նվազագույն շեմից ցածր լինելու դեպքում չկիրառել հիմնական աշխատավարձի աճի կասեցման կամ հիմնական աշխատավարձի իջեցման դրույթները: Առաջարկով այդ ժամանակահատվածը կընդգրկվի պարգեւատրումների իրավունք տվող ժամանակահատվածի մեջ:

Զեկուցողը նշել է, որ որոշակի պետական ծառայողների խումբ կա, որոնց դեպքում դրույքաչափերը ցածր գործակիցներով են բնորոշվում, օրինակ՝ կրտսեր պետական ծառայողները: Վաչե Քալաշյանի խոսքով՝բազային աշխատավարձի նկատմամբ այդ գործակիցների կիրառման դեպքում նրանց վարձատրությունն ավելի ցածր է լինում, քան նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափը: Առաջարկվող կարգավորումներով այդ գործակիցներով վարձատրվող պետական ծառայողների հիմնական աշխատավարձը չի կարող ավելի ցածր լինել, քան ամսական նվազագույն աշխատավարձի անվանական չափը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

ՀՀ ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930