«Մարդկանց կկանչենք այստեղ քննության։ Կարծես թե քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն էլ չեն առարկում։ Մենք ունենք այդ իրավունքը։ Սկսած նախագահից, շարունակած Նիկոլ Փաշինյանով եւ կառավարության անդամներով»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստն էր։
«Կանչելու ենք ու հարցեր տանք, այդ թվում՝ հիմնադրամի անդամներին։ Հարցնելու ենք, թե ինչու չեն ծանուցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին, այդ թվում՝ նախագահին»,-նշեց Արծվիկ Մինասյանը, որը նախագահում է հանձնաժողովը։
Նա նաեւ հայտնեց՝ նախագիծ են մշակում, որով քրեականացվելու է պաշտոնյայի կողմից քննիչ հանձնաժողովում սուտ տեղեկությունների տրամադրումը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ