ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբաններ Արայիկ Զալյանը և Անի Չատինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված 3 զինծառայողի գործերով դեռևս այս տարվա սկզբին հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ-ը հրատապ միջոցներ չի կիրառել, բայց Դատարանի պահանջով հիմնական գանգատներ են ներկայացվել։
Բացի 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված անձանց գործերով ներկայացված գանգատներից՝ գանգատ է ներկայացվել նաև 2021 թ․ նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ մարտական գործողությունների ժամանակ գերեվարված մեկ զինծառայողի գործով, որով ՄԻԵԴ-ը հրատապ միջով կիրառելու մասին որոշում է կայացրել։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանները ևս մեկ գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ 44-օրյա պատերազմի գերու ընտանիքի անդամի վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտման հիմքով՝ այն հիմնավորմամբ, որ նա ամիսներ շարունակ ուսումնասիրել է ադրբեջանական կայքերում հրապարակվող տեսանյութերը՝ փնտրելով դրանում որդուն, ապա 2021 թ․ ապրիլի 12-ին Բաքվում «ցուցահանդես պուրակ» է բացվել, որտեղ առգրավված հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների մանեկեններ։
Խաղաղ պայմաններում գերի ընկած Ա․ Ղ․-ի իրավունքների պաշտպանության նպատակով ևս ներկայացվել էր հրատապ միջոց կիրառելու մասին միջնորդություն, որի հիման վրա 2020 թ. դեկտեմբերի 14-ին գերիների փոխանակման ժամանակ ՀՀ վերադարձվեց նաև նա։
Կարդացեք նաև
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ