Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար
ԲԴԽ-ի որոշմամբ՝ Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Որոշում է
Կարդացեք նաև
- Արմեն Հրանտի Հարությունյանին նշանակել Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում` հինգ տարի ժամկետով»,-նշված է որոշման մեջ։
Նշենք, որ Արմեն Հարությունյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։ Ավելին, նա համատեղ աշխատանքի երկարատեւ փորձ ունի Գագիկ Ջհանգիրյանի հետ. նա եղել է զինդատախազի տեղակալ, երբ զինդատախազի պաշտոնում էր Գագիկ Ջհանգիրյանը ու «Հոկտեմբերի 27-ի» գործով մասնակցել դատարանում մեղադրանքի պաշտպանությանը։
Աղբյուր` «Փաստինֆո»