Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպանություն՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում. shamshyan.com

Նոյեմբեր 30,2021 18:55

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, նոյեմբերի 29-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի բակում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։

Ոստիկանները նշված բժշկական կենտրոնի բակում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ՝ 50-ամյա Տիտան Ք-ի դին։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս նոյեմբերի 22-ից ստացիոնար բուժման մեջ էր «Աստղիկ» բժշկական կենտրոնում։Ըստ տեղեկությունների՝ նա հիվանդանոցի 9-րդ հարկի թիվ 916 հիվանդասենյակից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930