Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տիկին Դավոյան, հիշեք Քոչարյան Անդրանիկին, որը կարողանում է կին-լրագրողին ասել՝ գնա վարսավիրի մոտ»․ Վարդեւանյան

Նոյեմբեր 30,2021 18:08

«Խնդիրը սկսվել է 2018թ․ ապրիլ-մայիսին։ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ անգամ ասում էր՝ մարդկանց կոչ կանի ավելի քիչ վիրավորել։ Սա ցույց է տալիս, թե երբ է խնդիրն առաջացել։ Ստացվում է, որ ձեր թիմը խոսում է վիրավորանքի մասին, բայց 2018թ․-ին պատգամավորների հեռախոսահամարներ էր հրապարակում, հարազատի թաղմանը գնացող պատգամավորների դիմաց փակում էին եւ հայհոյում»,-ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում դիմելով ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանին՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ-ն այս տարի ընդունել էր իշխանական «Իմ քայլը» խմբակցության հեղինակած փաթեթը, որով ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը, պատժվում է տուգանքով, իսկ պարբերաբար կրկնելու դեպքում՝ մեկ ամիս կալանքով։ «Հայաստան» դաշինքից Աղվան Վարդանյանն առաջարկում է անվավեր ճանաչել 137.1. հոդվածը, որը մասնավորապես սահմանում է՝ միեւնույն անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պարբերաբար կրկնելու դեպքում պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Այս համատեքստում Արփի Դավոյանն ընդդիմությանն էր մեղադրել հայհոյանք եւ ատելության խոսք գեներացնելու մեջ, իսկ Արամ Վարդեւանյանին դիմելով՝ համոզմունք էր հայտնել, որ նա շուտով հերթական անգամ «փաստաբանական ելույթ» կունենա։

Արամ Վարդեւանյանը դիմեց նրան․ «Տիկին Դավոյան, ձեր կողքին փաստաբան է նստած, գոնե իրենից հարցրեք ու իմացեք, որ փաստաբանական ելույթը դա իրավապաշտպան ելույթ է։ Ամեն անգամ դա շեշտելով՝ դուք ի՞նչ եք փորձում ասել․․․դուք խոսեցիք նաեւ նախկինում լրագրողների հետ կատարվածի մասին․․․Հիշեք Քոչարյան Անդրանիկին, որը կարողանում է կին-լրագրողին ասել՝ գնա վարսավիրի մոտ․․․ կնոջը նման արտահայտություն թույլ տա տղամա՞րդը։ Դուք մի անգամ դա դատապարտե՞լ եք»։

Արամ Վարդեւանյանը հիշեցրեց, որ լրագրողներին քաշքշում-հանում են ԱԺ նիստերի դահլիճից հենց այս իշխանության օրոք․ «Ձեր իշխանության ժամանակ է լրագրող Մհեր Եղիազարյանը հացադուլ հայտարարել ու մահացել ՔԿՀ-ում։ Գիտե՞ք՝ դա ինչ է նշանակում։ Այնպես որ, լրագրողների մասին խոսելիս որոշ հանգամանքներ հաշվի առեք»։

Արփի Դավոյանն այսպես արձագանքեց․ «Անընդհատ հղում եք անում ապրիլ-մայիս ամիսների իրադարձություններին։ Վստահեցնում եմ՝ ատելության այս մեծ քանակը չի սկսել առաջանալ 2018թ․-ին։ Դրանից առաջ տարիներ շարունակ եղել են շատ խնդիրներ, եղել է խզում ժողովրդի եւ իշխանության միջեւ։ Երեւի դուք տեղյակ չեք եղել դրանից։ Եթե հնչել է վիրավորական արտահայտություն, ես չեմ արդարացնում դա։ Ապրիլ-մայիս ամիսներին երբեւէ չի ողջունվել բռնությունը, չի խրախուսվել եւ չի կոորդինացվել հրապարակում հարթակի վրա կանգնած մարդկանց կողմից։ Իսկ երբ նոյեմբերի իննին ամբոխը մտել էր ԱԺ, խրախուսվում էր սպանությունը, բռնությունը, եւ ձեզանից որեւէ մեկն ամոթ չի զգացել դրա համար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930