Ռազմինֆո. Նոյեմբերի 30-ին Ադրբեջանում վարժանքների ներգրավված ուղղաթիռ է վթարվել, որի արդյունքում մահացել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության 13 գործող և 1 պահեստազորի սպա:
Վթարը եղել է Խըզըի շրջանի ՊՍԾ զորավարժարանում։ ՊՍԾ-ն պաշտոնապես հաստատել է միայն վթարվելու մասին լուրը, սակայն ոչ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ կան վիրավորներ և մահացածներ։
Այս պահին շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ մահացածների թիվը 14-ն է։ Զոհերի մեջ կան օդաչուներ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: