Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի եւ Պուտինի կերպարանափոխությունն, ըստ Ռուբեն Մեհրաբյանի

Նոյեմբեր 30,2021 18:45

Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանին տպավորել է Ադրբեջանի նախագահի կառուցողական պահվածքը: Այդ մասին նա խոսեց այսօր, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում, «ՀՀ անվտանգության օրակարգ՝ Եվրոպայում գագաթնաժողովներին ընդառաջ» խորագրով փորձագիտական քննարկման ժամանակ: Նա չի բացառում, որ Ադրբեջանում Իլհամ Ալիեւին հարցեր կուղղվեն՝ իսկ ո՞ւր մնաց հաղթանակը, ինչո՞ւ դրա մասին չասացիք, ո՞ւ՞ր մնաց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը՝ Ադրբեջանի պայմաններով, որի մասին չխոսեցիք, ո՞ւր մնաց Զանգեզուրի միջանցքը: Թե ի՞նչ կպատասխանի Ալիեւը՝ Ռուբեն Մեհրաբյանը չգիտե: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասով ասում է՝ նա, պարզապես ռուսերենով, ասում էր նույն բանն, ինչ Հանրային հեռուստատեսությամբ. «Հայկական կողմից կերպարանափոխության միզանսցենաներ չտեսանք, մինչդեռ ադրբեջանական կողմից»:

Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ, մինչեւ Բրյուսել մենք ունենալու ենք եւս երեք կարեւոր հանդիպումներ՝ ենթադրաբար ՌԴ-ում, փոխվարչապետների մակարդակով հանդիպում, ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպումը, դրան հաջորդող Ժողովրդավարությունների գագաթաժողովն ԱՄՆ-ում: Նրա գնահատմամբ, հայկական կողմի ասելիքները բոլոր տեղերում պետք է լինի ընդհանուր բանակցային օրակարգ, որի առաջին քայլը հաջողվեց Սոչիում՝ տարանջատվելով երեք կարեւոր դրույթներ՝ սահմանազատում-սահմանագծում, կոմունիկացիաների ապաշրջափակում եւ Ղարաբաղի հարց: Իր կարծիքով, այն, ինչը հնարավոր չէ լուծել այս պահին՝ թողնում ենք մի կողմ, լուծում ենք այն հարցերը, որոնք հնարավոր է լուծել՝ թույլ չտալով, որ Ադրբեջանն իր սիրելի տարաձայնությունները մեջտեղ բերի ու դրանով ամեն ինչ փակի՝ նաեւ սպառնալով, թե եթե իր ուզածով չլինի՝ ուժի կդիմի: Ռուբեն Մեհրաբյանը գտնում է, որ հայկական կողմը պետք է Ադրբեջանին հնարավորինս շատ պարտավորությունների տակ թողնի, որպեսզի բարձրացնի պայմանավորվածությունները խախտելու քաղաքական գինը: Եվ առաջիկա հանդիպումները, այդ առումով, հայկական դիվանագիտության համար լավագույն առիթն են:

Փորձագետի գնահատմամբ, այս պահին ընթացքը հայկական շահերի հունով է ընթանում՝ հնարավորության սահմաններում: Իսկ հաջողության գրավականը՝ հարաբերությունների եւ քաղաքականության դիվերսիֆիկացիան է եւ նոյեմբերի 16-ին, հայկական սահմանների վրա հարձակման գործողության մեջ նա Ադրբեջանին գնահատում է իբրեւ Հայաստանին խփելու բութ գործիք: Իսկ արդյունքում, նա քաղաքական կերպարանափոխություն է տեսնում նաեւ ՌԴ նախագահի մոտ, ով ողջունեց Բրյուսելու կայանալիք Ալիեւ-Պուտին հանդիպումը, մինչդեռ մի քանի օր առաջ կրեմլյան շրջանակները բավական խանդով էին խոսում այդ հանդիպման մասին: Եվ եթե Կրեմլում տրամադրությունները չփոխվեն, ըստ նրա, գործընթացներն առաջ կգնան, որից կշահեն բոլորը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ ՄԱՀՀԻ-ի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930