Լրահոս
Օրվա լրահոսը

Սերոբ Գասպարյան. Ադրբեջանական զորքերը մի փոքր հետ են քաշվել, որ նախկին դիրքերը մնան չեզոք գոտի

Նոյեմբեր 30,2021 17:52

«Իշխանասարի բավականին մեծ մասում այսօր նստած են Ադրբեջանի զորքերը»,- «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով այն տեղեկություններին, թե ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Հայաստանի ինքնիշխան տարածքից, ասաց «Սև հովազներ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայր Սերոբ Գասպարյանը:

Նա շարունակեց. «Ինձ հասած տեղեկություններով՝ այնտեղ մի քիչ այլ կարգի են դիրքերը, որ իրար մեջ են նստած թուրքերը մեր զինվորների հետ: Ընդամենը մի փոքր կարգավորվել է: Մի փոքր հետ են քաշվել, որ նախկին դիրքերը մնան չեզոք գոտի: Ընդամենը սա է տեղի ունեցել, և ինչպես տարիներ շարունակ սուտ մանիպուլյացիաներով կերակրեցին մեր ժողովրդին, ստեցին, և այսօր նույնն է կատարվում: Ամենացավալին այն է, որ մեր՝ հայկական տարածքները այսօր նորից վերագրում են, որ Սովետական Ադրբեջանի տարածք է»:

Ըստ Սերոբ Գասպարյանի, ադրբեջանական զորքերը մնացել են իրենց դիրքերում՝ Իշխանասարում. «Փոխարենը ներկայացնենք մեր պահանջները, մենք վերածվել ենք ագրեսորի: Եվ իշխանական թևից շատ-շատերը խոսում են, թե իբր թե 30 տարի մենք ուրիշի տարածքներ ենք օգտագործել՝ սրանով նպաստելով թշնամուն, որ վաղը, մյուս օրը իրենք հայտ ներկայացնեն մեր տարածքները օգտագործելու փոխհատուցում որպես ուզեն: Բայց մենք հարյուրամյակներ շարունակ խնդրել ենք տարբեր երկրների, տարբեր պետությունների, որ ճանաչեն Ցեղասպանությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930