Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանը մերժեց Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը». Սասուն Ռաֆայելյան

Նոյեմբեր 30,2021 17:29

«Դատարանը մերժել է Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպան Սասուն Ռաֆայելյանը։

Մեր հարցին՝ սպասելի՞ էր դատարանի այս որոշումը, Սասուն Ռաֆայելյանն արձագանքեց՝ որոշմանն ամբողջությամբ կծանոթանան, այնուհետև մեկնաբանություններ կանեն:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ որոշեց Աղվան Հովսեփյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգել, ինչից հետո նրա պաշտպանները դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրին:

Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի սկզբին կալանավորվել էր։ Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազի եւ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում մասնակցել է մի շարք ՍՊԸ-ների կառավարմանը, նաեւ՝ ստացել 190.000.000 ՀՀ դրամ կաշառք, խարդախության եղանակով կատարել 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն, օրինականացրել է (փողերի լվացում) հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը։

Աղվան Հովսեփյանը մեղադրանքը չի ընդունում։

Աղվան Հովսեփյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը համոզմունք էր հայտնել՝ քննության ընթացքում բոլորը կհամոզվեն, որ մեղադրանքները շինծու են։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930