Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի ջրառը կասեցվել է

Նոյեմբեր 30,2021 17:25

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Դիատոմիտ» գիտաարտադրական ՓԲԸ-ում իրականացրել են ստուգում և պարզել, որ Ընկերությունն իր սեփական տարածքում առկա խորքային հորից ոռոգման նպատակով առանց ջրօգտագործման թույլտվության իրականացրել է ապօրինի ջրառ՝ 270873խմ ջրաքանակով։

Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկի համաձայն՝ վնասի հատուցման չափը կազմել է 2.437.857 ՀՀ դրամ:

Նաև նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորն օգտագործելու գործողությունը կասեցվել է։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930