Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բժիշկներին լափեցին, անցել են ուսուցիչներին». մանկավարժը՝ Փաշինյանի դեմ բռնության կոչ հնչեցնելու համար մեղադրվող գործընկերոջ մասին

Նոյեմբեր 30,2021 16:01

«Ինձ համար ցավալի է, որ ոչ միայն հասուն մարդկանց են ապականել, այլեւ երեխաներին, որ նրանք անգամ կարող են ձայնագրել ուսուցչին…Ինչ կլինի, ձեր կեղտոտ խաղերի մեջ անմեղներին մի ներքաշեք… Իմ բազմամյա աշխատանքային գործունեության ընթացքում, նույնիսկ կոմունիստական վարչակարգի ընթացքում ես որպես ուսուցիչ գերագույն գլխավոր քարտուղարի մասին բոլոր անեկդոտները հաճույքով պատմել եմ հենց դասերի ժամանակ ու որեւէ խնդիր չեմ ունեցել»,-«Հայելի» ակումբում ասաց վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը՝ անդրադառնալով Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչի հետ կատարվածին, որը մեղադրվում է պատմության դասաժամի ընթացքում 7-րդ դասարանի աշակերտների ներկայությամբ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի վերաբերյալ հրապարակային կոչեր հնչեցնելու համար։

«Հիմա ժողովրդավարություն, մարդու իրավունքներ ու չգիտեմ ինչ հայտարարած այս խունտան, կիսագրագետների վտանգավոր ոհմակը սկսել է ուսուցիչերին էլ լափել, որովհետեւ բժիշկներին լափել է, բժիշկները ոտքի չեն կանգնել: Չարչյանի նման տաղանդն այսօր խոշտանգման է ենթարկվում, հետո էլ ուսուցչին պիտի հասներ, բա ի՞նչ եք կարծում:

Ուզում եմ բոլոր ուսուցիչներին ու կառավարիչներին մի բան հիշեցնել. 1872-73 թթ Ֆրանս-պրուսական պատերազմի ավարտից հետո պատվո ճաշի ժամանակ այն ժամանակվա Բավարիայի կանցլեր Բիսմարկը առաջին բաժակը բարձրացրեց գերմանացի ուսուցչի կենացը: 4 կողմից ապշած նայում էին՝ թե՞ ինչ կապ ունի պատերազմում հաղթանակ տանելու պատվո ճաշի հետ ուսուցիչը: Բիսմարկը շատ հանգիստ պատասխանել է՝ այս հաղթանակը կերտեց գերմանացի զինվորը, որին դաստիարակել էր գերմանացի ուսուցիչը…»,-նշեց վաստակաշատ մանկավարժը:

Ապա հավելեց. «Ես իհարկե լրիվ համոզված եմ, այս վարչախումբը չունի ոչ այդքան կարողություն, ոչ խելք ու շնորհք, որ ուսուցչին գնահատել կարողանա: Նրան չի վարձատրում, դա դեռ հարցի մի կողմն է, բայց որ չի կարող գնահատել, արդեն աներկբա է: Իսկ եթե չի կարողանում գնահատել, պետք է հոշոտի ուսուցչին…Գայի անվան դպրոցում աշխատող այդ ուսուցչի հետ մեկ անգամ հանդիպել եմ: Հունվարից սկսեցի այցելել Երեւանի դպրոցները՝ մեր լուսավոր նահատակների տվյալները հավաքելու համար: Եղա նաեւ այդ դպրոցում, հրաշալի միջոցառում էր կազմակերպված, հենց այդտեղ եմ հանդիպել ուսուցչի հետ՝ բարեհամբույր, բարեկիրթ մարդ էր, ամեն խոսքի մեջ զգացվում էր, որ իր համար կան սկզբունքներ, որ ինքը պատմության մասնագետ է, գիտությունների թեկնածու…Մեր դպրոցներում շա՞տ են գիտությունների թեկնածուները՝ այդ ողորմելի աշխատավարձով, որ նման կերպ եք վարվում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930