Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ նոյեմբերի 30-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Դիմիտրիոս Մարկոպուլոսն ու պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը:
Այնուհետեւ հյուրերը ծանոթացել են հուշահամալիրի ստեղծման պատմությանը:
Կարդացեք նաև
Նրանց է ներկայացվել նաեւ Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են 20-րդ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների հետեւանքով զոհված հայերի հիշատակին:
Հունաստանի խորհրդարանի ներկայացուցիչները եղել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին:
Այցի ավարտին պատվիրակության ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում` նշելով՝ հիշում ենք եւ չենք մոռանա:
ԱԺ