Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում 14-րդ անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին քվեարկությամբ մերժեցին ընտրել հանձնաժողովի փոխնախագահ:
Մինչ այդ Ղազինյանն ասաց, որ այս հարցին կարելի է անդրադառնալ այն պարագայում, երբ իշխող մեծամասնությունը փոխի իր դիրքորոշումը: «Շարունակեք քննարկել, ձեր մոտ դա շատ լավ ստացվում է»,- սա ասելուն պես «Հայաստան» խմբակցության անդամները լքեցին հանձնաժողովի սենյակը: ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ հարցնում էր. «14 անգամ ձեր մոտ էլ է ստացվել: Ըստ ձեզ, դուք 15-րդը կհասցնե՞ք»:
ՔՊ-ականները մենակ անցան քվեարկության՝ դժգոհելով, որ եթե մնային, գուցե իրենք այլ դիրքորոշում ունենային, ո՞վ գիտեր, թե ոնց են քվեարկելու:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ