Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարց է առաջանում՝ եթե Առուշ Առուշանյանն ազատության մեջ լիներ, արդյոք կկարողանայի՞ն ադրբեջանցիները շրջափակել մեր գյուղերը». Անժելա Էլիբեգովա

Նոյեմբեր 30,2021 15:02

«Երեկվա դատավարության գործընթացը աբսուրդի և գրոտեսկի գագաթնակետ էր, երբ մարդը կանգում, ասում է՝ սուտ ցուցմունք եմ տվել, և փաստենք, որ Առուշ Առուշանյանն այդ միակ ցուցմունքի հիման վրա է գտնվում անազատության մեջ, սակայն նա հրաժարվում է իր ցուցմունքից, բայց Առուշանյանին շարունակում են պահել կալանքի տակ»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գործով դատավարությանը: 

Հիշեցնենք՝ Առուշ Առուշանյանն ու Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը մեղադրվում են ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության եւ կամավորության սկզբունքի խախտելու մեջ։ Նոյեմբերի 29-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ ամբաստանյալ, Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը հրաժարվեց նախաքննական մարմնին տված ցուցմունքից՝ հայտարարելով, որ ինքը սուտ ցուցմունք է տվել Առուշ Առուշանյանի դեմ։

Ըստ Անժելա Էլիբեգովայի՝ այս իրավիճակը հուշում է այն մասին, որ Սյունիքը պաշտպանող թիմին հատուկ պահում են անազատության մեջ: Փորձագետը մանրամասնեց. «Գորիսն ամբողջ պատերազմի թիկունքն էր պահում, զուգահեռ առաջնագիծ էր: Այս մարդիկ էին այդ ամբողջ աշխատանքները կազմակերպում, նրանք ցույց տվեցին, որ Սյունիքը չեն հանձնի: Տեսնում ենք՝ ինչ է կատարվում այս տղաներին փակելուց հետո. ադրբեջանցիները մտնում են, մաքսակետ դնում, գրավում ՀՀ ինքնիշխան տարածքից տասնյակ կիլոմետրեր, մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող կետեր: Ցանկացած քաղաքացու մոտ ուստի պարզ հարց է առաջանում՝ ինչո՞ւ են շարունակում մեկուսացնել մարդկանց, որոնք կարողացել են Ադրբեջանի դեմն առնել տեղում: Բոլորի համար ամեն ինչ ակնհայտ է դառնում: Երբ կալանքի տակ գտնվող Առուշ Առուշանյանը հաղթում է համայնքի ղեկավարի ընտրություններում, դա նշանակում է, որ տեղի բնակչությունն ուզում է նրան ընտրել համայնքապետ, քանի որ տեսնում է, որ այդ անձն իրենց պաշտպանում է թշնամուց: Հարց է առաջանում՝ եթե համայնքի ղեկավարն ազատության մեջ լիներ, արդյոք կկարողանա՞յին ադրբեջանցիները շրջափակել մեր գյուղերը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930