Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դիրքերում ծառայություն չի իրականացվել, բայց իմ ուսանողական կյանքը եղել է ծառայողական». ՊՆ փոխնախարարը՝ բանակում չծառայելու մասին

Նոյեմբեր 30,2021 14:20

«Դուք ծառայե՞լ եք բանակում»,- այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին այս հարցն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Հիշեցնենք, որ նրան հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում չընտրելը ՔՊ-ականները նաեւ բացատրում էին, թե բանակում չի ծառայել ու չի կարող լինել այս հանձնաժողովի փոխնախագահ լինել:

Արման Սարգսյանը պարզաբանեց. «Ես ծառայել եմ ոստիկանությունում, սովորել եմ ՆԳՆ-ի բարձրագույն դպրոցում, որը համարվել է ծառայություն եւ իր մեջ ներառել է ծառայության գրեթե բոլոր էլեմենտները, եթե չհաշվենք, որ դիրքերում ծառայություն չի իրականացվել, բայց իմ ուսանողական կյանքը եղել է ծառայողական»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930