Նոյեմբերի 29-ին Մադրիդում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության չորս մշտական հանձնաժողովների բյուրոների անդամների թափուր տեղերի ընտրությունները:
Խաղաղության եւ միջազգային անվտանգության մշտական հանձնաժողովի բյուրոյի անդամ, ապա փոխնախագահ է ընտրվել պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
Կայուն զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի բյուրոյի անդամ է ընտրվել պատգամավոր Ծովինար Վարդանյանը, իսկ Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի բյուրոյի անդամ է ընտրվել պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
ՄԱԿ-ի հարցերի մշտական հանձնաժողովի բյուրոյի անդամ է դարձել պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:
Կարդացեք նաև
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն անդամակցել է Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիային:
Նոյեմբերի 30-ին՝ Վեհաժողովի աշխատանքների վերջին օրը, Հայկ Կոնջորյանն ու Հասմիկ Հակոբյանը մասնակցել են Ղեկավար խորհրդի նիստին:
ԱԺ