Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել «Դերենիկ և Գայանե Մկրտչյաններն ընդդեմ Հայաստանի» գործով, որը վերաբերում էր 2010թ. 10-ամյա Դերենիկ Գասպարյանի սպանությանը:
Դատարանը հայցը բավարարել է մասնակի և Հայաստանին պարտավորեցրել է եռամսյա ժամկետում տուժող կողմին վճարել 24 հազար եվրո փոխհատուցում՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Հիշեցնենք, դեպքը տեղի էր ունեցել 2010թ. հունիսի 5-ին Չարենցավանի թիվ 5 միջնակարգ դպրոցում: 4-րդ դասարանի երեխան մահացել էր մաթեմատիկայի քննության ժամանակ՝ համադասարանցիների միջև ծագած վիճաբանության ժամանակ ծեծի հետևանքով:
11 տարի առաջ կատարված սպանության հետևանքով որևէ մեկը պատասխանատվություն չի կրել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ