Լրահոս
Օրվա լրահոսը

Հավի և տավարի մսի խճողակներում սալմոնելա է հայտնաբերվել

Նոյեմբեր 30,2021 13:59

Սույն թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ահազանգ է ստացվել այն մասին, որ նոյեմբերի 18-ին մի քանի քաղաքացի է հոսպիտալացվել՝ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ: Համակաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ 13 քաղաքացի է հոսպիտալացվել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Պարզվել է նաև, որ հոսպիտալացված բոլոր անձինք սնվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37, «Burgery Angus & More») հասարակական սննդի կազմակերպությունում:

Նոյեմբերի 20-ին Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Բուրգըրի» հանրային սննդի օբյեկտում, նմուշառում կատարել պատրաստի սննդամթերքից և հումքից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության:

Համաձայն փորձաքննության արդյունքների՝ նմուշառված «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակներում հայտնաբերվել է սալմոնելա:

Հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ նմուշառումներ են իրականացվել նաև նշված արտադրատեսակների հումքից, որոնց լաբորատոր փորձարկումը դեռ ընթացքի մեջ է:

«Բուրգըրի» հանրային սննդի օբյեկտում բոլոր աշխատակիցներն ունեցել են սանիտարական գրքույկներ, որոնցում բժշկական պատշաճ ստուգումների պարբերականությունը պահպանված է եղել:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930