Լրահոս
Օրվա լրահոսը

Գործածենք օտար բառերի հայերեն համարժեքները՝ նաև այդպես նպաստելով լեզվի լիարժեք կիրառմանը. Լեզվի կոմիտեի հորդորակը

Նոյեմբեր 30,2021 13:23

ՀՈՐԴՈՐԱԿ
ՀԱՅԵՐԵՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(26-րդ թողարկում)

Դժվար է պատկերացնել, որ ընդամենը մի քանի տասնամյակ առաջ մարդկանց ակաջին խորթ են թվացել այնպիսի բառեր, ինչպիսիք են համակարգիչ-ը, տեսախցիկ-ը, մենաշնորհ-ը, գործարար-ը, զբոսաշրջիկ-ը, ժողովրդավարություն-ը և այլն։ Ժամանակը ցույց տվեց, որ բառերն անընդհատ գործածվելով են հարազատ դառնում լսողությանը և սահուն մուտք գործում լեզու։

Նույնը տեղի է ունենում հիմա․ նոր (կամ քիչ գործածվող) որևէ բառ լսելիս լեզվակիրները ընդդիմանում, հակառակվում, անգամ ծաղրում են՝ առանց պատկերացնելու, որ խաթարում են լեզվի բնականոն ընթացքը։ Հետևաբար կրկին ու կրկին հորդորում ենք վստահ գործածել օտար բառերի հայերեն համարժեքները՝ նաև այդպես նպաստելով լեզվի լիարժեք կիրառմանը։

Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը։

Նախորդները կարող եք տեսնել մեր կայքում՝ լեզվիկոմիտե․հայ (www.langcom.am

ասիմետրիկ – անհամաչափ
գաստրոլ – հյուրախաղ
գրեյպֆրուտ – թուրինջ
դեմոնստրատիվ – ցուցադրական
էքսպերտիզա – փորձաքննություն, փորձագիտություն
լաուրեատ – դափնեկիր
լատենտ – գաղտնի, թաքուն
լոքեյշն – տեղ, վայր
կասկա – սաղավարտ
կաֆե – սրճարան
կլասիֆիկացիա – դասակարգում, դասակարգություն
կոմպլեմենտար – 1. համահավասար, 2. փոխլրացումային
կոսմիկ – տիեզերական
կրիտիկա – քննադատություն
շեզլոնգ – պառկոց, երկայնաթոռ
պերիոդ – շրջան, ժամանակաշրջան, ժամանակահատված, փուլ
պրինցիպիալ – սկզբունքային, սկզբունքորեն
ռամկա – շրջանակ
ռատիֆիկացիա – վավերացում
ռեմեն – ամրագոտի, գոտի
ռեյս – 1. չվերթ, 2․ երթաշրջան
ռեպրոդուկցիա – 1․ վերարտադրում, վերարտադրություն, 2․ վերատպում, արտատպում
սեթինգս – կարգավորումներ
սյուրպրիզ – անակնկալ
տոքսիկ – թունավոր
քենսըլ – չեղարկում / չեղարկել
ֆարֆոր – ճենապակի
ֆոտոմետր – լուսաչափ
ֆունդամենտ – հիմք
ֆրագմենտ – պատառիկ, հատված, բեկոր, կտոր

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930