Քաղաքապետարանը դեռեւս քննարկում է Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի տեղադրման հարցը։ Այսօր Երեւանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այդ հարցի վերաբերյալ աջակցություն հայտնեց քաղաքային իշխանությանը։
«Հասկանում ենք հարցի նրբություններն, այդ թվում՝ հուզական, այդ միջոցառումները երեխաների համար են եւ հատկապես այս տարի, հետպատերազմյան շրջանում, մեկ տարի անց, ճիշտ կլինի տեղադրել տոնածառը։ Խմբակցության իմ գործընկերներն էլ են կիսում այդ կարծիքը։ Եվ եթե կլինեն քաղաքական շահարկումներ՝ ուղղված քաղաքային իշխանությանը, այս առումով մենք մեր կարծիքը հրապարակային կարտահայտենք, հիմա էլ արտահայտում ենք, եւ եթե այն կօգնի, որպեսզի այդ որոշումն ի վերջո կայացվի՝ այս տարի ամանորյա տոնակատարություններ իրականացվեն, մենք ուրախ կլինենք»,-ասաց Խաժակյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ