Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեկնելու տրամադրվածությունը բարձր կլինի, բայց շատ մեծ հոսք չեմ ակնկալում, որովհետև գնալու տեղ չունեն»․ Տաթևիկ Բեժանյան. «Փաստ»

Նոյեմբեր 30,2021 12:20
artagaxt

Այս տարվա հունվար-սեպտեմբերին երկրից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 103 հազարով ավելին է եղել ժամանածների թվից: «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանի խոսքով, այս ցուցանիշը վկայում է, որ այս պահին մենք ունենք աշխատանքային միգրացիոն հոսքեր, ինչը շատ բնորոշ է Հայաստանին:

Իրականում միայն երկրում ստեղծված իրավիճակը չէ, որ կարող է ազդեցություն ունենալ միգրացիոն հոսքերի վրա: Այդ գործոնը բավարար չէ: Օրինակ՝ մեր միգրացիոն հոսքերի վրա միշտ շատ ուղիղ ազդեցություն է ունեցել ՌԴ միգրացիոն օրենսդրության ցանկացած փոփոխություն: 2015-ից այդ փոփոխությունները դեպի խստացման են գնացել, ու դրանք շատ ուղղակի ազդեցություն են ունեցել միգրացիոն հոսքերի վրա, քանի որ եղել են մուտքի արգելքներ, արտաքսումներ և այլն: Նույնը վերաբերում է նաև մյուս երկրներին: Այսօր ԵՄ երկրները շատ խստացրել են իրենց վերաբերմունքը:

Օրինակ՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդերլանդներից պարբերաբար հետ են ուղարկվում մեր հայրենակիցները: Այսինքն, խոսել այն մասին, որ ճանապարհների բացման դեպքում մեծ հոսք է լինելու, այդքան էլ իրատեսական չէ, որովհետև այլ հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր են գնալու: Անգամ չեն կարող դիմել ապաստանի համար, քանի որ կան երկրներ, որ ՀՀ քաղաքացիներից դիմում չեն ընդունում: Ամեն դեպքում, քաղաքացիները դեռևս կսպասեն: Մեկնելու տրամադրվածությունը բարձր կլինի, բայց շատ մեծ հոսք չեմ ակնկալում, որովհետև գնալու տեղ չունեն»: Դիտարկմանը՝ արտագաղթի մեծ հոսքը դեռևս կանխող արտաքին գործոններից բացի, ՀՀ-ում այդ ուղղությամբ քաղաքականություն կա՞, թե՞ ոչ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ցավոք, ոչինչ չի արվում, որ միգրացիոն հոսքերը մնան երկրում: Համենայն դեպս, ես այդ քայլերը չեմ տեսնում»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930