Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի եւ մարզիչ Արթուր Ուլիխանյանի ղեկավարությամբ երեկ վերադարձել է Քութաիսից, որտեղ մասնակցում էին Ակակի Կակաուրիձեի հուշամրցաշարին:
Մեր բռնցքամարտիկներից յոթը մտել էին եզրափակիչ և, ընդհանուր առմամբ, նվաճել 4 ոսկե, 3 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ:
Մրցաշարի հաղթողներ դարձել են 51 կգ քաշային Թումաս Թովմասյանը, 54 կգ՝ Գոռ Ազիզյանը, 57 կգ՝ Մանվել Պետրոսյանը եւ գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը:
Արծաթե մեդալի արժանացել են 63,5 կգ քաշային Արման Միսկարյանը, 67 կգ՝ Ռոբերտ Ենգիբարյանը, 71 կգ՝ Գագիկ Անթանոսյանը, իսկ 60 կգ քաշային Գոռ Բեգլարյանը եւ 63,5 կգ՝ Արես Հակոբյանը դարձել են բրոնզե մեդալակիր:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ