«Ռոսիա 24» հեռուստաալիքն ամփոփել է Սոչիում օրեր առաջ տեղի ունեցած հանդիպումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպումից հետո՝ օդանավ նստելիս, Իլհամ Ալիևը կարճ մեկնաբանություն է տվել հեռուստաալիքին Ռուսաստանի դերակատարության վերաբերյալ:
«Ռուսաստանը կարևոր դեր է խաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Այդ մասին է վկայում հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունը տրանսպորտային հաղորդակցությունների բացման և սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքների նախապատրաստման վերաբերյալ: Ադրբեջանը բազմիցս բարձրացրել է այդ հարցերը, և Ռուսաստանը միշտ սատարել է: Ուստի այսօրվա հանդիպումը շատ կարևոր էր»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ