Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անկախ նրանից, թե Հայաստանի խորհրդարանում ով ինչ հակառուսական ելույթ կունենա, ՀՀ իշխանությունները նորից ստիպված են ընդունել ՌԴ գերիշխող դիրքը. Արմեն Բադալյան. «Փաստ»

Նոյեմբեր 30,2021 09:00

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը, ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի, մի շարք իրողություններ ամրագրվեցին:

«Առաջին հերթին ընդգծվեց, որ, անկախ ամեն ինչից, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման, այսպես ասած, առաջին ջութակը Ռուսաստանն է: Երկրորդ՝ ընդունվեց հայտարարություն, ուր նշվեց ՀՀ և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման գործընթացի մասին, որը պետք է լինի կողմերի հայտի հիման վրա և ՌԴ խորհրդատվական մասնակցությամբ: Իհարկե, հասկանալի է, որ կդիմեն ՌԴ-ին: Այսպիսով, ՌԴ-ն նաև ցույց տվեց, որ երկու երկրների միջև սահմաններն ինքն է գծելու: Այսինքն, գործընթացը ոչ թե Մինսկի խմբի ձևաչափով, այլ հենց իր աջակցությամբ է տեղի ունենալու: Ըստ հայկական կողմի, Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ կարգավիճակի հստակեցման հարցն է լինելու, քանի որ ադրբեջանական կողմը հայտարարում է, որ նման հարց չկա: Մինչդեռ սահմանների դեպքում Ադրբեջանը, ուզի թե ոչ, պետք է համաձայնի, որ գործընթացը Ռուսաստանի աջակցությամբ է տեղի ունենալու: Եվ, բնականաբար, ՌԴ-ն այդ կտրվածքով Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների նկատմամբ գերիշխող նշանակություն է ստանում»,- «Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ նշելով, որ մյուս իրողությունը պետք է արձանագրենք Բրյուսելում սպասվելիք հանդիպման համատեքստում:

«Եվրոպական կողմի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին ԵՄ Արևել յան գործընկերության գագաթաժողովի շրջանակում Բրյուսելում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը: Մինչդեռ ՌԴ-ն այս այցից առաջ ցույց տվեց, որ հիմնական՝ սահմանների հարցն ինքն է լուծելու: Իհարկե, մինչ Սոչիում տեղի ունեցած հանդիպումը ՀՀ ԱԺ-ում պայմանավորված կամ ծրագրավորված հակառուսական հիստերիա բարձրացավ: Այն տեղի չէր ունենա, եթե դրան դեմ լիներ վարչապետը: Այնտեղ բոլոր ելույթները հստակեցվում ու կարգավորվում են մեկ մարդու կողմից: Ամեն դեպքում, ռուսական կողմը, շատ լավ հասկանալով մանր ինտրիգներն ու հաշվի չառնելով դրանք, ցույց տվեց, որ գործընթացն իր ձեռքում է: Ցույց տվեց, որ, անկախ նրանից, թե Հայաստանի խորհրդարանում ով ինչ հակառուսական ելույթ կունենա, ՀՀ իշխանությունները նորից ստիպված են ընդունել ՌԴ գերիշխող դիրքը: Մասնավորապես, որ սահմանների գծումն ու Արցախի հարցը հիմնականում Ռուսաստանի ձեռքին են»,- ասաց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930