Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ազատագրական շարժում. «5165-ի հետ պառակտում չկա, կա աշխատանքի մարտավարական բաժանում»

Նոյեմբեր 29,2021 22:11

Ազատագրական շարժման՝ Հանրապետության հրապարակում մնացած անդամները 5165 շարժման որոշումը՝ դադարեցնել փողոցային պայքարը եւ անցնել քաղաքական խորհրդակցությունների, կտրականապես հրաժարվում են պառակտում անվանել:

Արա Զոհրաբյանը այսօրվա շտապ հանրահավաքի մեկնարկից առաջ լրատվամիջոցներին ասաց. «Ուզում ենք շնորհակալություն հայտնել 5165 շարժման մեր գործընկերներին այս օրերին համագործակցելու համար, որի ընթացքում շատ փորձությունների միջով անցանք: Կատարվածի շուրջ, բնական է, զրուցել ենք, քննարկում եղել է, բայց սա ամենեւին պառակտում չէ եւ այդ բառն արտասանել չի կարելի: Այս պահից իրենք որոշակի ծրագրով ապակենտրոն իրենց գործունեությունն են իրականացնում, Ազատագրական շարժումն էլ իրականացնելու է իր ծրագիրը:

Կարեւոր է, որ մենք գործում ենք ընդհանուր նպատակով: Մենք պահանջել ենք Արմեն Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իրենք՝ կառավարության: Սրանք, ըստ էության, նույնաբովանդակ պահանջներ են, որոնց իրականացմանը հասնելու համար փորձելու ենք տարբեր գործողություններ մշակել եւ իրականացնել»:

Ազատագրական շարժումից Նաիրի Հոխիկյանը նույնպես որեւէ խնդիր չի տեսնում, որ 5165-ը առանձին է շարունակում պայքարը: «Ի վերջո, մեր նպատակը մեկն է ու շատ հատվածներում էլի իրար հետ ենք շարունակում: Հիմա փորձում են տարբեր մեթոդներով, քարոզչական տարբեր տեխնոլոգիաներ կիրառելով ներկայացնել իբրեւ պառակտում է եղել, բայց հավատացեք՝ պառակտում չկա: Ընդամենը աշխատանքի բաժանում է»,-ասաց նա:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է՝ մի օր էլ հասարակությունը տեղեկանա, որ փողոցի պայքարում մնացած մյուս ուժերն էլ որոշել են աշխատանքի բաժանում կատարել եւ պայքարը տարրալուծվի: «Ազատագրական շարժումը կազմվել է տարբեր քաղաքական հայացքներ ունեցող կուսակցություններից եւ անձանցից: Բայց, կրկնում եմ, պառակտում ոչ մի կերպ չկա: Պարզապես, աշխատանքի մարտավարական բաժանում է: Ես կարծում եմ, չի բացառվում, որ մենք գուցե մի օր որոշենք, որ կոնկրետ անձը մի ուղղությամբ է  աշխատանքը շարունակելու, մեկ ուրիշը՝ մեկ այլ ուղղությամբ: Սա կարող է նաեւ հնարավորություն տալ իշխանության՝ մեր դեմ հսկայական մարդկային ռեսուրսներով եւ ֆինանսական միջոցներով առնվազն երեք-չորս ուղղություններով իրականացվող հակաքարոզչությունը ճիշտ հաղթահարել: Ի վերջո, Ազատագրական պայքարը միայն հարթակից ելույթներով չէ: Մարզեր գնալով է, տուն-տուն մտնելով է, ինչպես հայտարարեց 5165 շարժումը: Բայց իրենց ասածը համատեղ քննարկման ու պլանավորման արդյունք է: Այնպես որ, վաղը կարող է մենք էլ մարզեր գնանք: Սա օրակարգ է, որը չի սահմանափակվում փողոցային պայքարով»,-ասաց Նաիրի Հոխիկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930