Նոյեմբերի 29-ին, ժամը 13:48-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ մասնակի փլուզվել է Լեռնակերտ գյուղի կամուրջը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ փլուզվել է Պեմզաշեն գյուղը Լեռնակերտ գյուղին միացնող երկաթբետոնե կամրջի (10 մ երկարություն, 6 մ լայնություն, կառուցված 1960 թ․) ձախակողմյան հատվածում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք (մոտ 3 մ լայնությամբ, 4 մ երկարությամբ և 5 մ խորությամբ), ինչի հետևանքով փլուզվել է կամրջի եզրային հատվածը (մոտ 1 մ լայնությամբ և 2 մ երկարությամբ)․ երթևեկությունը դարձել է միակողմանի:
Փրկարարները սահմանազատել են տարածքը․ մարզպետարանի կողմից կիրականացվեն համապատասխան աշխատանքներ:
Կարդացեք նաև
ԱԻՆ