Լրահոս
Օրվա լրահոսը

«17 տարի համայնքի ղեկավար աշխատած կինը մտնում է քրեակատարողական հիմնարկ՝ մի խցից ասում են «սիրուն է․․», մյուսից՝ «լավն է…»»․ Առուշ Առուշանյանի պաշտպան

Նոյեմբեր 29,2021 21:25

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում Գորիսի համայնքի ղեկավար  Առուշ Առուշանյանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ ամբաստանյալ, Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը հրաժարվեց նախաքննական մարմնին տված ցուցմունքից՝ հայտարարելով, որ ինքը սուտ ցուցմունք է տվել  Առուշ Առուշանյանի դեմ։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանն ու Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը մեղադրվում են ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության եւ կամավորության սկզբունքի խախտելու մեջ։ Այսօրվա նիստում Առուշ Առուշանյանը դատարանում հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

«Շատ  անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է եւ դա դիտել ընտրակաշառք անընդունելի է, զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»,- ասել է  Լուսինե Ավետյանը՝ հայտարարելով, որ գտնվելով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, հոգեբանորեն ճնշված է եղել ու նման ցուցմունք է տվել։ Ըստ ամբաստանյալի՝ իրեն որեւէ մեկը չի ճնշել այդպիսի ցուցմունք տալու համար։

«17 տարի համայնք ղեկավարած կնոջը  տանում են քրեակատարողական հիմնարկ՝ կալանավորների մոտ։ Մեկը մի խցից գոռում է ՝ «լավն է», մյուսը՝ «սիրուն է»։ Նրան պետք էր  ազատվել, այդ ցուցմունքները տալով Լուսինեն իր կյանքն է փրկել։  Այսօր Լուսինե Ավետյանը էլ գտավ քաջություն ու հայտարարեց, որ էլ չի կարող կեղծիքի մեջ ապրել»,-լրագրողների հետ զրույցում նշեց Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։ Պաշտպանը նաեւ նշեց, որ Լուսինե Ավետյանը առերեսման ժամանակ էլ նույն ցուցմունքը տվել, բայց չգիտես ինչու ոչ մեկը հաշվի չի առել։

Լուսինե Ավետյանը դատարանում տված ցուցմունքում նշեց, որ սատարել է «Հայաստան» դաշինքին եւ իրականացրել է քարոզարշավ՝ օրենքի տառին համապատասխան։

Ամբաստանյալը պատասխանեց միայն պաշտպանական կողմի հարցադրումներին՝ հրաժարվելով  պատասխանել դատախազի հարցերին։

Դատական հաջորդ նիստը դատավոր Գնել Գասպարյանը նշանակեց դեկտեմբերի 27-ին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930