Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Ամռանը, երբ այցելեցի Սյունիքի դիրքերից մեկը, տղերքը մի հեռադիտակ ունեին, որի մի աչքը չէր աշխատում». Հայկ Մամիջանյան

Նոյեմբեր 29,2021 20:40

«Ամռանը, երբ այցելեցի Սյունիքի դիրքերից մեկը, տղերքը մի հեռադիտակ ունեին, որի մի աչքը չէր աշխատում»,- այսօր «Սահմանային անկայունություն եւ անվտանգություն» թեմայով քննարկմանը ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Վարչապետ Փաշինյանը հրավիրած ասուլիսում առաջնագիծը լավ չկահավորելու քննադատությանն ի պատասխան ասել էր, որ զինվորականներին քաղաքականության մեջ էին ներքաշում, դրա համար չեն արել: Մամիջանյանի խոսքով՝ դա անհեթեթ պատճառաբանություն է. «Բոլոր այն բարձրաստիճան զինվորականները, գեներալները, որոնք տիրապետում են Փաշինյանի դավաճանական ապիկար արածներին ու ասում են՝ ինձ հանգիստ թողեք, թե չէ կխոսեմ, պիտի խոսեն, որովհետեւ տոտիկ-տոտիկ Նիկոլ Փաշինյանն իր ապիկարության համար մեղավոր է ճանաչելու նրանց»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը մատնանշեց թշնամու ձեռնարկած քայլերը այս մեկ տարում՝ կահավորել են, բետոնապատել սահմանագիծը, իսկ մեր իշխանությունները, ըստ նրա, զբաղված էին զազրախոսությամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930